Երևան-Մոսկվա Բեռնափոխադրումներ

Բեռնափոխադրումներ Հայաստանից Ռուսաստան.

Հեռախոսահամարներ

Ռուսաստան +7 499 550 09 06 +7 968 757 74 33
Հայաստան +37499 750771 

Երևան-Մոսկվա ու Մոսկվա-Երևան բեռնափոխադրումներ

грузоперевозки Москва Ереван, Ереван-Москва

 

"Erevan-Moscow"-ն տրանսպորտային-էկսպեդիտորական ընկերություն է, որը զբաղվում է բեռների փոխադրմամբ Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ, ինչպես նաև Երևան-Մոսկվա-Երևան ուղևորափոխադրմամբ: Մեր ընկերությունն աշխատում է 2005թ. -ից, և այդ ընթացքում մենք մեզ դրսևորել ենք որպես ճշտապահ և պատասխանատու ընկերություն, որն ունակ է ցածր, բոլորին հասանելի գներով կատարել ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ դեպի Հայաստան: Դիմեք մեզ և համոզվեք, որ Ձեր բեռը կմնա անվնաս և տեղ կհասնի ժամանակին:
Իր ստեղծման հենց սկզբից "Erevan-Moscow" ընկերությունը հաջողությամբ և մշտական հիմքով իրականացնում է բեռնափոխադրումներ դեպի Հայաստան և ուղևորափոխադրումներ Երևան-Մոսկվա-Երևան ուղղություններով: Մեր ընկերությունը կայուն ավտոտրանսպորտային ընկերություն է, որն ունի փորձառու վարորդներ և ժամանակակից փոխադրամիջոցներ: Մեր աշխատանքի ողջ ընթացքում ապացուցել ենք, որ այնպիսի ընկերություն ենք, որի հետ աշխատելը շահեկան է ու հարմար, քանի որ տարբերվում ենք մեր հուսալիությամբ, արհեսավարժությամբ, սահմանված ժամկետների պահպանման կարգապահությամբ: Ուստի պատահական չէ, որ մեր ընկերությունը հարավային ուղղության առաջատարներից է՝ իրականացնելով բեռների առաքում դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ, ինչպես նաև ուղևորափոխադրումներ Երևանից Մոսկվա և հակառակ ուղղությամբ:
Մենք բեռնափոխադրումներ ենք իրականացնում ոչ միայն Երևան-Մոսկվա-Երևան երթուղով, այլ նաև, իհարկե, կարող ենք բեռներ առաքել այլ քաղաքներ՝ բեռնափոխադրման ուղղությանը համապատասխան:
"Erevan-Moscow" ընկերությունն ունի ավտոպարկ, որը կազմված է ժամանակակից տարբեր ապրանքանիշերի ու տեսակների ավտոմեքենաներից ու ավտոբուսներից: Մենք խիստ ընտրություն ենք կատարել վարորդների ու այլ մասնագետների թեկնածուներից, քանի որ խստորեն ենք հետևում մեր աշխատակիցների հաստիքներին, և մեր ընկերությունում աշխատում են միայն ստուգված ու արհեստավարժ մասնագետներ:
Մեր հաճախորդները վստահում են մեզ, քանի որ մենք ձգտում ենք բարելավել մեր ծառայությունները, կրճատել բեռների առաքման ժամկետները, ուստի մեզ հետ աշխատելը, որպես կանոն, միայն դրական էմոցիաներ է տալիս: Մեր գլխավոր խնդիրն է ամրապնդել ու պահպանել հաճախորդների վստահությունը, ինչին հասել ենք մեր աշխատանքի որակի նկատմամբ մշտական վերահսկողության շնորհիվ:
Մեր գործունեության առաջնահերթ ուղղությունը բեռնափոխադրումներն են.
-միջազգային ավտոփոխադրումներ Հայաստան և հակառակ ուղղությամբ.

-մաքսային ծառայությունների ամբողջական շարք.
-հավաքական բեռների փոխադրում:
Ինչու՞ են մեր ընկերության միջոցով կատարվող Երևան-Մոսկվա-Երևան բեռնափոխադրումները ամենաշահեկանը.
-Մեր գնային քաղաքականությունն ամենաճկունն է: Մենք միշտ ձգտում ենք բեռնափոխադրման բոլոր տարբերակներից ընտրել օպտիմալ գնային լուծումը, որը հարմար կլինի և՛ ընկերությանը, և՛ հաճախորդին:
-Բեռնափոխադրումների ամենակարճ ժամկետներ՝ շնորհիվ փոխադրման երթուղու ընտրության մեթոդի:
-Երևան-Մոսկվա-Երևան բեռնափոխադրումների ժամանակ մենք ամենախիստ վերահսկողությունն ենք իրականացնում բեռի ամբողջականության նկատմամբ՝ բեռը ուղարկողից ստացողին հասցնելու ողջ ընթացքում:
-Մենք աշխատում ենք առանց միջնորդների. Բեռնափոխադրումը կատարվում է դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ ֆիքսված ցածր գնով, առանց որևէ միջնորդավճարի:
"Erevan-Moscow" ընկերությունում պատվիրեք ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ Հայստան-Ռուսաստան-Հայաստան ուղղություններով և կարող եք համոզվել, որ դեպի Հայաստան փոխադրումները կարող են լինել մատչելի և հուսալի: